Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն խոչընդոտ չի տեսնում

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն խոչընդոտ չի տեսնում
30.01.2018 | 18:19

ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում` ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամների հանդիպումից հետո ասել է Արմեն Ռուստամյանը։ Արմեն Սարգսյանի հետ ՀՅԴ-ականները քննարկել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հարցերը, նրա նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված հարցը։ Ըստ Ռուստամյանի` Արմեն Սարգսյանը ամբողջությամբ պատկերացնում է իր խնդիրը։ «ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը, եթե Սարգսյանը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում»,- նշել է Ռուստամյանը։


Արմեն Սարգսյանն ասել է, որ առաջադրվելու հետ կապված վերջնական պատասխան կտա խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո։ Հարցին, թե ինչը կստիպի հրաժարվել նախագահի առաջարկից, նա նշեց. «Ժամանակը ցույց կտա»։

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ